Մոլդովայում կործանվել է Ռումինիայի շտապօգնության ուղղաթիռը, զոհվել Է չորս մարդ
INTERNATIONAL NEWSՄոլդովայում չորս մարդ Է զոհվել ռումինական շտապ բուժօգնության ուղղաթիռի (SMURD) կործանման հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տեղեկատվությունը ՏԱՍՍ-ին պաշտոնապես հաստատել են Մոլդովայի առողջապահության նախարարությունում:
Ուղղաթիռն աղետի Է ենթարկվել Խարանգիշ գյուղի մերձակայքում այն բանից հետո, երբ մեկնել Էր Քիշնեւից, ուր հասցրել Էր 85-ամյա մի հիվանդի, որին բժշկական օգնություն Էր պահանջվում: Ինչպես լրագրողներին հայտնել Է մոլդովական գյուղի գուղապետ Յուրիե Բելենուցը, պատահարի վայրում աշխատում են փրկարարներն ու բժիշկները, որոնք հայտնաբերել են զոհվածների այրված դիակները:
«Ուղղաթիռն ընկել Է անտառից 100 մետր հեռավորության վրա: Առնվազն երեք պայթյուն Է տեղի ունեցել»,-ճշտել Է Բելենուցը:
Բնակավայրում անձրեւ Է տեղում եւ թանձր մառախուղ Է, ինչը, փրկարարների կարծիքով, կարող Էր աղետի պատճառ դառնալ:



