Ոռոգման համար Սևանա լճից բաց կթողնվի 170 մլն խմ ջուր
SOCIETYՈռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարության որոշմամբ 2016 թվականին Սևանա լճից բաց կթողնվի 170 մլն խորանարդ մետր ջուր: ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը նշեց, որ ջրառը կկատարվի Հրազդան գետի միջոցով:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իր մտահոգություններն է հայտնել է ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) գործունեության առնչությամբ: Նրա խոսքով՝ արդեն աշխատանքից ազատվել են ՋՕԸ մի քանի ղեկավարներ:
Վարչապետը հանձնարարեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին լուրջ ուշադրություն դարձնել ՋՕԸ գործունեությանը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



