Օրվա բաղադրատոմս. Կարկանդակ «Արևածաղիկ»
LIFEԲաղադրամասեր՝
2 բաժակի չափ ալյուր
100 գրամ կաթ
1 ճաշի գդալ շաքարավազ
½ թեյ գդալ աղ
2 հատ ձու (1՝ը խմորին, մյուսի դեղնուցը՝ խմորի վրա քսելու համար)
2 թեյի գդալ դրոժ
50 գրամ կարագ
200 գրամ հավի միս
Ֆետա՝ 100 գրամ
1 հատ սոխ
1-2 գդալ բուսայուղ
Համեմուքններ
Պատրաստման եղանակ՝
Տաք կաթի մեջ ավելացնել բուսայուղը, աղը, շաքարավազը, դրոժը, ձուն։ Կամաց-կամաց ավելացնել ալյուրը՝ մինչ ստացվի սովորական խտության խմոր։
Դնել խմորը տաք տեղ, զբաղվել միջուկով։
Հավի միսը մանրացնել, համեմել աղով։
Սոխի մեջ տապակել։
Խմորը երկու մասի բաժանել, մի գունդը գրտնակել, լցնել մսի միջուկը։
Պանիրը քերել ու ավելցնել միջուկի կողքերով։
Ծածկել խմորի 2-րդ շերտով։
Կտրվածքներ անել, շրջել կտրած հատվածները։
Պատել ձվի դեղնուցով, ջեռոցի ամանը պատել կարագով, թխել ջեռոցում 180 աստիճանով 30-40 րոպե։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
1
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
2
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
3
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
4
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
5
IDBank and Idram participate in Career City Fest



