Թենեսիում ավիաաղետից զոհվել է ԱՄՆ-ի օդուժի կործանիչի օդաչուն
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Թենեսիի նահանգի կենտրոնական մասի օդանավակայանի մոտ հունիսի 2-ին տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով զոհվել է «Երկնագույն հրեշտակներ» օդանավավարման խմբի F-18 կործանիչի օդաչուն: Այդ մասին հաղորդել է Fox News-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի պաշտոնական ներկայացուցչ ին:
Աղետը տեղի է ունեցել վարժական թռիչքներից մեկի ժամանակ՝ այն ավիասալոնին նախապատրաստվելու շրջանակներում, որը հունիսի 4-ին նշանակված է Սմիռնա քաղաքում:
Վթարը տեղի է ունեցել թռիչքից անմիջապես հետո: Հեռուստաալիքը, վկայակոչելով հրշեջ ծառայությունը, ճշտում է, որ աղետյալ կործանիչը չի վնասել ոչ օդանավակայանի շենքը, ոչ էլ թռիչքավայրէջքային գոտին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կոլորադոյում կործանվել է ԱՄՆ-ի էլիտային օդանավավարման խմբի F-16 ինքնաթիռը: Երկրի ռազմաօդային ուժերի Thunderbirds խմբի կործանիչն ընկել է ռազմական ակադեմիայի շրջանավարտների մեծարման արարողության ժամանակ՝ նախագահ Բարաք Օբամայի աչքի առաջ: Օդաչուն հասցրել է դուրս նետվել օդանավից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AFP



