Ռումինիայում երկու մարդ է զոհվել հեղեղումների հետեւանքով
INTERNATIONAL NEWSՌումինիայի արեւելյան մասի Բակեու եւ Վրանչա գավառներում երկու մարդ Է զոհվել հեղեղումների հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Digi 24 հեռուստաալիքը: Ռումինիայի այդ տարածաշրջանում փակ են ճանապարհները, այդ թվում ազգային նշանակության ավտոմայրուղիները, հեղեղված վայրերում ջրի բարձրությունը գերազանցել Է մեկ մետրը:
Ջրի տակ են հայտնվել հարյուրավոր տնտեսություններ, վնաս Է հասցվել մշակաբույսերին: Բազմաթիվ գյուղերում ընդհատվել Է Էներգամատակարարումը, խզվել Է հեռախոսային կապը: Մի քանի հարյուր ընտանիքներ տարհանվել են, եւ ժանդարմները փրկարար գործողություններ են իրականացնում:
Տեղատարափ անձրեւների պատճառով հեղեղման վտանգ Է հայտարարված Արեւելյան Կարպատների վեց գավառներում:
Սպասվում Է որ հորդառատ անձրեւները կշարունակվեն, կանխատեսումների համաձայն՝ Ռումինիայի մի քանի շրջաններում տեղումների քանակը կգերազանցի 100 միլիմետրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



