Yerevan, 02.May.2026,
00
:
00
BREAKING


26-ամյա ծննդկանի գործով փաստաբանը կմիջնորդի, որ քրեական գործ հարուցվի նաև երեխայի մահվան առնչությամբ

SOCIETY

«Էրեբունի» բժշկական կենտրոնում հուլիսի 29-ին մահացած Մերի Մարգարյանի հազատներին և փաստաբան Մարինե Թովմասյանին մտահոգում է, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում պատշաճ ուշադրություն չեն դարձրել բարձր ջերմությամբ իրենց դիմած հղիին, ինչպես նախատեսվում է ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հրամանով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանն իրավապաշտպան Մարինե Թովմասյանը նշեց, որ պահպանելով անմեղության կանխվարկածը իրենք դեռևս չեն մեղադրում որևէ մեկին, սակայն բազմաթիվ հարցեր կան, որոնք  անհասկանալի են իր և մահացածի հարազատների համար:

Հուլիսի 23-ին Մերի Մարգարյանի մոտ եղել է բարձր ջերմություն, որից հետո հիվանդը դիմել է իր բժշկին, ով խորհուրդ է տվել 500մլգ պարացետամոլ խմել՝ նշելով, որ բարձր ջերմաստիճանը հավանաբար պայմանավորված է տարածված վիրուսային վարակներով: Թովմասյանի փոխանցմամբ՝ հուլիսի 23-26-ը ծննդկանի մոտ անընդհատ գրանցվել է 37.6-38 աստիճան ջերմություն, այդ թվում՝ դեղորայքի ընդունման պարագայում:  Նշված ժամանակամիջոցում ծննդկանն անցել է լաբորատոր հետազոտություն և քանի որ դրանց արդյունքում պաթոլոգիաներ չեն հայտաբերվել, չի հսոպիտալացվել: «Բարձր ջերմությունը նշ ված է հղիության ընթացքում վտանգի նշանների մեջ, որի դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի խորհրդատվությանը: Բժիշկները չպետք է սահմանափակվեին միայն հղիների համար նախատեսված ընթացիկ հետազոտական անալիզներով, առավել ևս եթե պաթոլոգիա չի հայտնաբերվել: Եթե պատճառը վիրուսն է եղել, ապա ինչո՞ւ այդ մասին գրառում չի արվել հիվանդության քարտում»,- ասաց Թովմասյանը:

Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը, իր հերթին նշեց, որ իր աղջկան բուժող բժիշկ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանն ամբողջ ընթացքում կոպիտ վերաբերմունք է ցույց տվել հիվանդի և հարազատների նկատմամբ: Հանգստյան օրերին նա  հեռխոսով է ցուցումներ տվել և հեռվից վերահսկել հիվանդի վիճակը, իսկ հերթապահ բժիշկներն այդ ընթացքում չեն մտել հիվանդասենյակ:

26-ամյա Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Իրավապաշտպանի խոսքով՝ իրենք մտադիր են միջնորդել, որ քրեական գործ հարուցվի նաև երեխայի մահվան առնչությամբ: «Քննության արդյունքներից հետո նոր հնարավոր կլինի լայնածավալ գործողություններ իրականացնել: Ելնելով փաստաբանական մարտավարությունից՝ չեմ ցանկանում բացահայտել հետաքա քայլերը, որոնք շատ են լինելու: Մեզ մտահոգում է  նաև, թե ինչն է խանգարել, որ Մերին կեսարիան վիրահատության ենթարկվեր՝ մանավանդ, որ առաջարկը եղել է ծնողների կողմից: Պրակտիկայում բավականին շատ են դեպքերը, երբ բարձր ջերմություն ունեցող հղի կնոջ մոտ պաթոլոգիաներ չեն հայտնաբերվում, բժիշկները դիմում են կեսարյան վիրահատության»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ հարազատները մինչև վերջին պահը տեղյակ չեն եղել ՝ ինչ է կատարվում ծննդկանի հետ, քանի որ բժիշկը որևէ խորհրդատվություն չի իրականացրել:

Երևանի «Էրեբունի» հիվանդանոցում 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան պատճառները պարզելու և մասնագիտականվերլուծություն կատարելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ և գլխավորմասնագետների ներգրավվածությամբ ստեղծվել է հանձնաժողով:

Մերի Մարգարյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել հուլիսի 27-ին, նույն օրը նրան կատարել են անհապաղկեսարյան հատում: Կինը գտնվել է հղիության 35-րդ շաբաթում: Մերի Մարգարյանի մահվան պատճառ է դարձել հղիների մոտհազվադեպ հանդիպող բարդությունը, որը զարգանում է կայծակնային արագությամբ: Ծննդկանը հաշվառված է եղել «Շենգավիթ»բժշկական կենտրոնում, որտեղ ից նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւծննդկանի նորածին դուստրը:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank