Ճապոնիայում մեկ շաբաթ անց գտել են ծնողների կողմից անտառում լքված երեխային
INTERNATIONAL NEWSՃապոնիայի Հոկայդո կղզում գտել են յոթնամյա Յամատո Տանուկային այն բանից հետո, երբ մեկ շաբաթ առաջ ծնողները որոշել Էին պատժել նրան՝ մեքենայից հանելով վատ վարքագծի պատճառով: Այդ մասին հայտնել Է The Japan Times-ը:
Հրատարակության տվյալներով՝ երեխայի որոնումներին մասնակցում Էին հարյուրավոր ոստիկաններ, հրշեջներ ու զինծառայողներ: Նրան հաջողվել Է գտնել ինքնապաշտպանության ուժերի բազայում՝ այն վայրից հինգ կիլոմետր հեռավորության վրա, որտեղ նրան թողել Էր ընտանիքը: Տղան պատմել Է, որ բոլոր այդ օրերին ոչինչ չի կերել, միայն ջուր Է խմել եւ քնել Է խրճիթում եղած ներքնակի վրա:
Հյուծումից ու ջրազրկումից տառապող երեխային կերակրել են եւ ուղարկել հիվանդանոց, որտեղ նա վերամիավորվել Է իր ընտանիքի հետ:
Երեխայի ծնողները պատմել են, որ որոշել Էին դաս տալ որդուն այն բանի համար, որ նա քարեր Էր նետում մարդկանց ու մեքենաների վրա, եւ դաստիարակչական նպատակներով նրան թողել Էին անտառի եզրին: Սակայն երբ շուտով նրանք եկել են տղայի հետեւից, նա արդեն տեղում չի եղել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



