Ալի Խամենեին բացառել Է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը Մերձավոր Արեւելքի ճգնաժամի շուրջ
INTERNATIONAL NEWSԻրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին բացառել Է Վաշինգտոնի հետ ցանկացած համագործակցություն Մերձավոր Արեւելքի ճգնաժամի շուրջ, նշելով, որ ԱՄՆ-ը մնում Է Թեհրանի հակառակորդը: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի հեռուստատեսությունը:
«Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամությունը շարունակվում Է Իսլամական հեղափոխության ժամանակներից (1979 թվական)»,-հայտարարել Է Խամենեին: «Մենք ԱՄՆ-ի հետ չենք համագործակցի տարածաշրջանային ճգնաժամի շուրջ»,-հավելել Է նա:
Իր ելույթի ընթացքում Իրանի հոգեւոր առաջնորդը նշել Է, որ Մերձավոր Արեւելքում Վաշինգտոնի նպատակները «180 աստիճանով հակառակ են» Թեհրանի նպատակներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



