Տեղատարափ անձրեւները հեղեղել են Օդեսան
INTERNATIONAL NEWSՕդեսայում հունիսի 3-ին տեղացած սաստիկ անձրեւի պատճառով, որը շարունակվում Է արդեն մի քանի ժամ, ջրի տակ են անցել գործնականում բոլոր հիմնական տրանսպորտային մայրուղիները:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»ին, ճանապարհներից մի քանիսում ջրի մակարդակը հասնում Է կես մետրի, ավտոմեքենաների մի մասի շարժիչները լռվում են, ինչը բարդացնում Է առանց այն Էլ աղետալի իրավիճակը. քաղաքում երթեւեկությունը կազմալուծված Է:
Հասարակական տրանսպորտը նույնպես աշխատում Է ընդհատումներով: Ջրի բարձր մակարդակի պատճառով կանգնեցվել Է տրամվայների երեք երթուղիների երթեւեկությունը, եւս մեկ երթուղու փոխարեն աշխատում են երթուղային տաքսիներ:
Բացի դրանից, առանձին տրոլեյբուսներ եւ տրամվայներ սահմանափակել կամ փոխել են երթուղիները՝ ջրածածկ փողոցների եւ ճանապարհների պատճառով:



