Հունաստանում փրկել են խորտակված նավի ավելի քան 300 միգրանտների
INTERNATIONAL NEWSՓրկարարները Կրետե կղզուց հարավ ընկած շրջանում շարունակվող փրկարար գործողության ընթացքում ջրից դուրս են բերել 302 միգրանտների. նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին հայտնել Է Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը: Ջրից հանվել են նաեւ երեք զոհվածների մարմիններ:
Ներկայում շարունակվում Է ընդգրկուն փրկարարական գործողությունը, կատարվում են կորած մարդկանց որոնման աշխատանքներ:
Առափնյա պահպանության ծառայության հաղորդագրության համաձայն՝ մոտավորապես 25 մետր երկարությամբ նավը հունիսի 3-ի առավոտյան խորտակվել Է Կրետեից 75 մղոն հարավ ընկած շրջանում՝ Եգիպտոսի պատասխանատվության շրջանում: Բոլոր ուղեւորները հայտնվել են ծովում: Առայժմ հայտնի չԷ այն մարդկանց ստույգ թիվը, ովքեր գտնվում Էին նավի վրա: Հունական ԶԼՄ-ները նշում են, որ նրանց թիվը կարող Էր լինել 600-700:
Այժմ փրկարար գործողությանը մասնակցում Է հինգ նավ, սպասվում Է առափնյա պահպանության նավի ժամանում, նաեւ մասնակցում Է Հունաստանի առափնյա պահպանության ինքնաթիռ, երկրի ռազմաօդային ուժերի երկու եւ ռազմածովային ուժերի մեկ ուղղաթիռ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



