Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Միայնությունը ամուսնության մեջ, եւ ինչպես հաղթահարել այն

LIFE

Armenianlife.am-ը գրում է.

Ամուսնական զույգում շփումը նվազեցնող մի քանի պատճառ գոյություն ունի, ինչն ի վերջո հանգեցնում է ամուսնության մեջ միայնության, չպահանջվածության, չիրացվածության զգացողության:

Որպես կանոն, կանանց մոտ դա սկսվում է առաջնահերթությունը երեխաների վրա տեղափոխելուց, նրանց հակումների, խնդիրների վրա կենտրոնանալուց, ինչի հետեւանքով երկրորդ կեսի նկատմամբ հետաքրքրությունն ու ուշադրությունը մի քիչ մարում է: Տղամարդկանց դեպքում առկա են կարծրատիպեր, որոնք նրանց պարտադրվել են ծնողների ընտանիքում. տղան պարտավոր է ուժեղ լինել, նա երբեք լաց չի լինում, չի բողոքում, խղճահարություն չի խնդրում:  Ուրիշ մարդու հետ խոսելու եւ նրան լսելու անկարողությունը` միաժամանակ սպասելով, որ նա ինքը կկռահի ձեր մտքերը, մեծացնում է անտեսանելի անդունդը: Ավելի ուժգնորեն է դրսեւորվում եսասիրությունը եւ   զույգում յուրաքանչյուրը կարծում է, թե հենց իրեն պետք է հասկանան` չպատրաստվելով առաջինը զիջումների գնալ եւ երկխոսություն սկսել:  

Այդ ամենը նպաստում է ընտանիքում աճող մեկուսացածության զգացմանը: Ըմբռնման բացակայությունը, չպայմանավորվածությունը եւ հուզող մտքերի, տագնապների, վիրավորանքների չարտահայտվածությունը կուտակվում է ձնագնդի նման: Արդյունքում երբեմն սիրահարված զույգը կարող է ուղղակի գոյակցել` ելնելով կենցաղում պարզ փոխշահավետությունից կամ էլ ուղղակի բաժանվել: 

Ինչ է պետք անել, ինչպես  ամուսինների հարաբերություններին վերադարձնել հուզական ջերմությունը եւ մտերմությունը: Ամուսնական զույգերի մեծամասնությունը հաճախ չի ձգտում նման դրվածքի եւ իրարից առանձնանալու: Իզուր չեն ասում, որ ցանկացած հարաբերություններ, նույնիսկ ամենակրքոտը խարույկ է, որը պետք է պահպանել:  Ամուսինները հեռանում են միմյանցից, անուշադրությունը եւ մյուսի խնդիրների,  հոգսերի, հակումների նկատմամբ հետաքրքրության բացակայությունը քողարկելով հոգնածությամբ եւ հոգսերով:  Եվ շատ դժվար է ընդունել, որ ամուսնության մեջ միայնության գլխավոր պատճառը դա չէ, այլ անտարբերությունը: 

Սակայն ընդունելով դա, գիտակցելով ոչ միայն զուգընկերոջ, այլեւ սեփական մեղքը, կարելի է փրկել ընտանիքը եւ սկզբից սկսել: Աշխատեք ձեզ վրա, իրար ընկալելու ձեր եղանակի, ընդունելով ձեր դերը եւ պատասխանատվությունը, հարաբերությունների ինչպես վերելքները, այնպես էլ անկումները: Երկխոսություն ստեղծելը հեշտ չէ, բայց կարեւոր է անել առաջին քայլը, նույնիսկ եթե վախենում եք, թե ձեզ չեն հասկանում, կշրջվեն` մեկուսանալով անտարբերությամբ եւ ծածկվելով թերթով: Պատմեք ձեր զգացմունքների մասին, այն մասին, թե ձեզ ինչքան է պակասում ջերմությունը, ըմբռնումը, աջակցությունը ցանկացած` նույնիսկ ամենամանր հարցում:  Բայց միաժամանակ անպայման հետաքրքրվեք ձեզ մոտ մարդուց իր հոգսերի, տագնապների մասին: Կարեւոր է այդ ամենն անել ամբողջ սրտով, առանց արհեստականության: Հիշեք, չէ որ դուք ընհանուր հետաքրքրություններ, հակումներ եք ունեցել:  Փորձեք իրականացնել դրանք, որքան էլ անտեղի թվան: Մի վախեցեք քնքշանք, գուրգուրանք դրսեւորել. իսկական հոգատարությունը շնորհակալությամբ կընդունվի եւ կգնահատվի ըստ արժանվույն, նույնիսկ եթե սկզբում արտաքինից չդրսեւորվի:  

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League