Գերմանացիների 74 տոկոսը ճիշտ է համարել հայերի ցեղասպանությունը ճանաչելու Բունդեսթագի որոշումը
INTERNATIONAL NEWSԳերմանացիների մեծամասնությունը հավանություն Է տվել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչելու Բունդեսթագի որոշմանը: ARD հեռուստաընկերության համար Infratest dimap-ի կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ դրա մասնակիցների 74 տոկոսը ճիշտ Է համարել Բունդեսթագի որոշումը:
Նաեւ գերմանացիների 91 տոկոսն այն կարծիքին Է, որ Թուրքիան Գերմանիայի համար վստահության արժանի գործընկեր չԷ: Ապրիլին այս թիվը ցածր Էր 12 տոկոսային կետով:
Թուրքիային հուսալի գործընկեր Է համարում հարցվածների միայն 7 տոկոսը, ինչը տասը տոկոսային կետով պակաս Է, քան ապրիլին:
Հավանաբար հենց Անկարայի նկատմամբ անվստահությունն Է պատճառը, որ գերմանացիների ճնշող մեծամասնությունը՝ 89 տոկոսը, այն կարծիքին Է, որ Գերմանիան չպետք Է զիջումներ անի անայցագիր ռեժիմի հարցում, նշում Է ARD-ն:
Ավելի վաղ Բրյուսելը հայտարարել Է Թուրքիայի հետ միգրացիոն գործարքի շրջանակներում նրա քաղաքացիների համար այցագրերը չեղարկելու պատրաստակամության մասին, եթե Անկարան կատարի մի շարք պայմաններ, մասնավորապես, վերանայի ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող օրենսդրությունը:
Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվեց փոխել հակաահաբեկչական օրենսդրությունը, հայտարարելով, որ Թուրքիան «իր ուղին ունի»: Ավելի ուշ նա սպառնացել Էր Բրյուսելին դուրս գալ միգրացիոն գործարքից, եթե անայցագիր ռեժիմ չտրամադրվի իր երկրի քաղաքացիներին:
Գերմանացիների մեծամասնությունն այն կարծիքին Է, որ Բեռլինն այդ հարցում չպետք Է զիջի Անկարային, եթե նույնիսկ դա հարվածի տակ դնի փախստականների վերաբերյալ գործարքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



