Ամուսնությունը փրկում է հարբեցողությունից
LIFELife.panorama.am- ը գրում է.
Միսսուրիի համալսարանի մասնագետները վերլուծության են ենթարկել Արիզոնայի համալսարանում ալկոհոլային կախվածության վերաբերյալ վերջերս անցկացված ուսումնասիրության արդյունքները: Նրանք փորձել են պարզել, թե ինչպես է 18-40 տարեկան ալկոհոլ օգտագործող կամավորների վրա ազդել ամուսնությունը:
Պարզվել է, որ մասնակիցների մոտ 50%-ը եղել են հարբեցողների երեխաներ: Նրանք ամուսնությունից հետո սկսել են խմել ավելի քիչ: Ընդ որում, զգալի առաջընթաց է գրանցվել նաև այն մարդկանց մոտ, ովքեր մինչ այդ լուրջ խնդիրներ են ունեցել ալկոհոլի հետ:
Գիտնականների կարծիքով, իրենց բացահայտումը ուսումնասիրության բավական հետաքրքիր դաշտ է բացում՝ պարզելու, թե ինչով է պայմանավորված ամուսնության նման ազդեցությունը:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



