Ռուսաստանի հետ երկխոսությունը կարեւոր Է աշխարհում լարվածության սրվելու պայմաններում. Ստոլտենբերգ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտությունն աճում Է աշխարհում լարվածության սրվելու պայմաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 3-ին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Փարիզում կայացած մամուլի ասուլիսում:
Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի հրաժարվում իր արեւելյան թեւում լրացուցիչ ուժեր տեղակայելու պլաններից: «Պաշտպանություն եւ երկխոսություն. սրանք են այն երկու մոտեցուները, որոնք ՆԱՏՕ-ն կիրառում Է Ռուսաստանի հետ հարաբերություններում, ընդգծել Է Ստոլտենբերգը:- Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի երկխոսությունն Էլ ավելի մեծ կարեւորություն Է ստանում խիստ լարվածության պայմաններում: Մենք պետք Է խուսափենք այնպիսի իրավիճակներից, երբ միջադեպերը դուրս են գալիս հսկողությունից: Ոչ ոք շահագրգռված չԷ նոր սառը պատերազմով»:
Գլխավոր քարտուղարն ասել Է, որ ինքը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ քննարկել Է ՆԱՏՕ-ի՝ հուլիսի 9-ին Վարշավայում կայանալիք գագաթնաժողովի օրակարգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



