Yerevan, 01.November.2026,
00
:
00
BREAKING

Կայացել է «Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի» համատեղ կառավարման կոմիտեի նիստը

POLITICS

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն հունիսի 3-ին Դիլիջանում մասնակցել է  «Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի»  համատեղ կառավարման կոմիտեի (ՀԿԿ) նիստին, որի ընթացքում քննարկել են ծրագրի իրականացման առաջին արդյունքներն ու նվաճումները: Նիստին մասնակցել են նաև Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար  Թենգիզ Շերգելաշվիլին,  ԵՄ Հայաստանի պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ԵՄ Արևելյան գործընկերության տարածքային համագործակցության (ԱԳՏՀ)  աջակից  ծրագրի փորձագիտական խմբի ղեկավար Ալեքսեյ Սեկարևը, Աջակից ծրագրի ղեկավար մարմնի` GIZ-ի թիմի ղեկավար Էրկ Ռոելոֆսը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագի րն իրականացվում է  2015 թվականից Եվրոպական միության ֆինանսավորմամբ,  և նպատակ ունի  խթանել միջսահմանային շփումը ՏԻՄ-երի,  համայնքների և քաղաքացիական հասարակությունների միջև, մասնավորապես, Հայաստանի Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում և Վրաստանի Քվեմո-Քարթլի շրջանում՝ ընդհանուր սոցիալ-տնտեսական մարտահրավերները հաղթահարելուն ուղղված համատեղ լուծումներ մշակելու շրջանակներում:

«Հայաստան-Վրաստան միջսահմանային համատեղ նախագծերը կարևոր քայլ են տեղական մակարդակումտնտեսական և սոցիալական զարգացման և այդ հարցերում հասարակության ներգրավվածության բարձրացմանուղղությամբ», - ողջունելով նիստի մասնակիցներին՝ նշել է ՀՀ ՏԿԶՆ առաջին տեղակալ, Հայաստան-Վրաստանտարածքային համագործակցության ծր ագրի ՀԿԿ նախագահ Վաչե Տերտերյանը:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Թենգիզ Շերգելաշվիլիիգնահատմամբ՝ դրամաշնորհային նախագծերի ամենակարևոր նվաճումներից մեկը փոխադարձ շփումն է և կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունը: «Ծրագրի մասնակիցները նպատակ ունեին ստեղծելխաղաղության, վստահության և համագործակցության ընկերական մթնոլորտ», - ասել է նախարարը:  

Ծրագրի շրջանակներում ստեղծվել են 10 միջսահմանային համագործակցության նախագծեր, որոնք ներառում են Հայաստանից և Վրաստանից 33 կազմակերպություն: Նախագծերը միտված են լուծելու տարածաշրջանային զարգացմանն ուղղված տարաբնույթ խնդիրներ, մասնավորապես՝ խթանել տնտեսական զարգացումը, գրավել ներդրողներ Վրաստանի Քվեմո-Քարթլի շրջան և Հայաստանի Տավուշի մարզ, նորարարական զբոսաշրջային ուղիներ մշակել, իրականացնել  Վրաստանի Սամցխե-Ջավախեթի և Հայաստանի Շիրակի մարզի բնական ռեսուրսների պահպանմանն ուղղված ծրագրեր: Հատուկ ուշադրություն է հատկացված երի տասարդների խնդիրներին, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության կրթությանը, երիտասարդների զբաղվածությանը, ինչպես նաև Գյումրիի ու Բոլնիսիի դեռահասների միջև հաղորդակցության խթանմանը:

«Հայաստան-Վրաստան տարածաշրջանային համագործակցության ծրագիրը խթանում է հարևան համայնքներիընկերական հարաբերությունները և համագործակցությունը գյուղատնտեսության, զբոսաշրջության, բիզնեսի,շրջակա միջավայրի պահպանման, կրթության, մշակույթի ու սպորտի ոլորտներում», - նշել է ԵՄ ԱԳՏՀ աջակիցծրագրի փորձագիտական < b>խմբի ղեկավար Ալեքսեյ Սեկարևը:

Աջակից ծրագրի ղեկավար մարմնի` GIZ-ի թիմի ղեկավարը Էրկ Ռոելոֆսը նիստի ընթացքում կարևորել է, որ ծրագրային առաջնահերթությունների, մասնակից կազմակերպությունների և մնացած բոլոր հարցերի շուրջ որոշումներն ընդունվել են միասնականորեն հայ և վրացի գործընկերների կողմից: «Այսօր մենք այստեղ ենք` քաղելու համագործակցությանառաջին պտուղներն ու ականատես լինելու մասնակիցների առաջին հաջողություններին,- շեշտել է նա:   

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice