Yerevan, 06.November.2026,
00
:
00
BREAKING

«Հանրային պաշտպան» էլեկտրոնային ծրագիրը կթեթևացնի հանրային պաշտպանների աշխատանքային ծանրաբեռնվածությունը

SOCIETY

 ՀՀ փաստաբանների պալատում հունիսի 3-ին տեղի է ունեցել «Հանրային պաշտպան» էլեկտրոնային ծրագրի պաշտոնական մեկնարկը: Ծրագիրն իրականացվել է ABA ROLI հայաստանյան ներկայացուցչության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Այն ամբողջական տեղեկատվական բազա է, որը հնարավորություն է ընձեռում կենտրոնացնել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գործող Հանրային պաշտպանի գրասենյակների փա ստաթղթաշրջանառությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ փաստաբանների պալատից, պալատինախագահ Արա Զոհրաբյանը բացման խոսքում շնորհավորել է ներկաներին «Հանրային պաշտպան» էլեկտրոնային ծրագրի մեկնարկի կապակցությամբ: Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Անդրադառնալով ծրագրի ընձեռած հնարավորություններին՝ Պալատի նախագահը նշել է, որ դրա գործարկմամբ հանրային պաշտպանների աշխատանքային ծանրաբեռնվածությունը զգալիորեն կթեթևանա: «Ծրագիրն ունի գործունեության ընթացքում կիրառվածփաստաթղթերի արխիվացման և հաշվետվությունների ավտոմատ գեներացման համակարգ: Հանրայինպաշտպանները հնարավորություն կստանան ցանկացած պահի և ցանկացած վայրից կատարել իրենցաշխատանքային գործառույթները, ստանալ հանձնարարականներ, իսկ ՀՊԳ ղեկավարին հնարավորություն կտաարդյունավետ կերպով բաշխել գո րծերը, իրականացնել հսկողություն, վարել ընթացիկ և ավարտված գործերիվիճակագրություն և այլ գործառույթներ»,- նշել է նա:

Բնական համարելով համակարգով աշխատելու սկզբնական վախերն ու անհանգստությունները՝ Արա Զոհրաբյանը զուգահեռներ է անցկացրել Փաստաբանների պալատում ներդրված էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի հետ՝ նշելով, որ աշխատակազմը արագ է յուրացրել կիրառման սկզբունքները: Պալատի նախագահը շնորհակալություն է հայտնել Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարությանը՝ ծրագրի կյանքի կոչման հարցում ցուցաբերած հետևողական աշխատանքի համար: Նա շնորհակալություն է հայտնել նաև ABA ROLI հայաստանյան ներկայացուցչությանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակին ծրագրի ներդրման հարցում ցուցաբերած աջակցության համար:

Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքերով հանդես են եկել ABA ROLI հայաստանյան ներկայացուցչության փոխտնօրեն Հասմիկ Հակոբյանը և ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավար Ջեկ Անդերսոնը: Անդրադառնալով ծրագրի կիրարկմանը՝ Հասմիկ Հակոբյանը նշել է, որ իրենց կազմակերպության ուսումնասիրություները ցույց են տվել, որ հանրային պաշտպանների աշխատանքում մեծ ջանքեր և ժամանակ են պահանջել փաստաթղթաշրջանառությանն առնչվող խնդիրները: Նա նշել է, որ «Հայկական Ծրագրեր»-ի ստեղծած այս գործիքն առավել կհեշտացնի հանրայիÕ ¶ պաշտպանների աշխատանքը՝ նպաստելով ծանրաբեռնվածության թեթևացմանն ու աշխատանքի թափանցիկությանը:

Ջեկ Անդերսոնը նույնպես ողջունել է ծրագիրը՝ նշելով Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը մեր երկրի արդարադատության համակարգի տեխնիկական կատարելագործմանն ուղղված ծրագրերում: Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին ծրագրի իրականացման համար: Նա նշել է, որ ծրագրով ներդրված մոդուլների արդյունավետ կիրառման արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել հանրային պաշտպանի գրասենյակի կողմից տրամադրվող անվճար իրավաբանական օգնության որակը: Նա ընդգծել է, որ ծրագիրն իր տես ակով միակն է ամբողջ տարածաշրջանում և այս իմաստով դրա կատարելագործման և զարգացման համար ակնկալում է շարունակական համագործակցություն:

Ելույթներին հաջորդել է «Հանրային պաշտպան» էլեկտրոնային ծրագրի պաշտոնական ներկայացումը, որը վարել է ՀՊԳ ղեկավարի տեղակալ Վարսեր Կարապետյանը: Ներկայացնելով ծրագրի ընձեռած հնարավորությունները և կիրառման հիմնական սկզբունքները՝ Վարսեր Կարապետյանը պատասխանել է նաև միջոցառման մասնակիցների հարցերին:

«Հանրային պաշտպան» էլեկտրոնային ծրագիրը նախատեսված է հեշտացնելու, կենտրոնացնելու և առավելագույնսարդյունավետ դարձնելու ՀՊԳ-ի գործունեությունը: Այն իրենից ներկայացնում է ՀՊԳ-ի էլեկտրոնային կառավարման համակարգ,որն ունի ՀՊԳ գործունեության ընթացքում կիրառված փաստաթղթերի արխիվացման և հաշվետվությունների ավտոմատգեներացման համակարգ: Ծրագիրը հանրային պաշտպաններին հնարավորություն Է տալիս, չգտնվելով աշխատավայրում ևնույնիսկ քաղաքում, կատարել իրենց աշխատանքային գործառույթները` հանձնարարականներ ստանալ: Այն ամբողջականտեղեկատվական բազա է, որը թարմացվում է յուրաքանչյուր պահի: < /i>Ծրագրով ակնկալվում է. տնտեսել հանրայինպաշտպանների ժամանակը և թեթևացնել նրանց ծանրաբեռնվածությունը, հանրային պաշտպանի գրասենյակում ստեղծելմիասնական կենտրոնացված տեղեկատվական համակարգ, որը կհեշտացնի հանրային պաշտպանի գրասենյակի կառավարումը,փաստաթղթերի կազմումը, տեղեկատվության որոնումը և առցանց օգտագործումը, ինչպես նաև այդ համակարգի ներքինօգտատերերի (հանրային պաշտպաններ, ՀՊԳ-ի ղեկավար, ՀՊԳ-ի աշխատակազմ) Փաստաբանների պալատի նախագահի համարհանրային պաշտպանի գրասենյակ ուղղված գործերի արդյունավետ բաշխում, հանձնարարության առցանց ուղարկում ևստացում, հանրային պաշտպանի գործունեությա ն նկատմամբ իրականացնել արդյունավետ վերահսկողություն տնտեսելգրասենյակի պահպանման ծախսերը: Էլեկտրոնային հանրային պաշտպանի գրասենյակն ունի հետևյալ հնարավորությունները.հանրային պաշտպանի գործունեության վիճակագրության վարում, հանրային պաշտպանի կողմից տրամադրվողհաշվետվության ավտոմատացում, հանրային պաշտպանների մ իջև, հանրային պաշտպանների և հանրային պաշտպանիգրասենյակի, ինչպես նաև փաստաբանների պալատի միջև տեղեկատվության ավտոմատ փոխանակման ապահովում,վստահորդների տվյալների շտեմարանների վարում, տիպային փաստաթղթերի գեներացում, յուրաքանչյուր գործով(խորհրդատվություն, փաստաթղթի կազմում, ներկայացուցչություն, պաշտպանություն և այլն) առանձին էլ. գրասենյակիվարման հնարավորություն, դատական նիստերի կամ դատավարական այլ գործողությունների վերաբերյալ օրացույցի վարում ևդրանց անցկացման ժամանակի և տեղի վերաբերյալ համապատասխան հիշեցում, էլեկտրոնային արխիվի վարում, համակարգումանհրաժեշտ չափանիշներով տեղեկատվության որոնումների իրականացում: «Հանրային պաշտպան» էլեկտրոնային համակարգիվեբ-ինտերֆեյս առավել մատչելի մուտք գործելու և ծրագրից օգտվելու համար մշակվել են նաև համապատասխան ծրագրեր IOSև Android համակարգերում գործարկելու համար:

 

Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a Reality