Արթնացեք գեղեցիկ. Գիշերային դիմակ
LIFEԳեղեցիկ և փայլող մաշկը շատերին թվում է անհասանելի երազանք։ Եվ ամենը ատելի պիգմենտային հետքերի պատճառով, սակայն դրանց դեմ հնարավոր է պայքարել։ Եթե ձեզ անհանգստացնում է այդ խնդիրը, մի շտապեք գնել թանկարժեք քսուքներ մաշկը սպիտակեցնելու համար, քանի որ այդ կերպ ավելի կվնասեք մաշկին։
Դրա փոխարեն օգտվեք հատուկ տնային պայմաններում պատրաստվող կպչուն դիմակից։ Դրա պատրաստման համար անհրաժեշտ են ընդամենը 3 սովորական բաղադրիչներ, որոնք կարելի է գնել ցանկացած մթերային խանութից։ Այս դիմակը կարելի է օգտագործել մաշկի բոլոր պրոբլեմատիկ հատվածների դեպքում, այդ թվում ոտքերի և ձեռքերի։ Ժամանակի ընթացքում դուք կազատվեք մաշկի պիգմենտային հետքերից, իսկ մաշկը կստանա նուրբ ճենապակ երանգ։
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 1 ճաշի գդալ մեղր
- 1 ճաշի գդալ մածուն
- 1 թեյի գդալ կիտրոնի հյութ
Պատրաստման եղնակը.
Խառնեք բոլոր բաղադրիչները մինչև համասեռ զանգված ստանալը։ Քսեք դիմակը պրոբլեմատիկ հատվածներին։ Թողեք 15 րոպե, ապա հեռացրեք դիմակը։ Խորհուրդ է տրվում այս դիմակը օգտագործել քնելուց առաջ, քանի որ այն հեռացնելուց հետո մաշկը կարող է տեղ-տեղ կարմրել։
Օգտագործեք դիմակը շաբաթական 2 անգամից ոչ ավել։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



