Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Ամբողջ Եվրոպան պետք է արձագանքի այն ամենին, ինչ տեղի է ունենում Արցախում. Գոնզալո Գուարչ

SOCIETY

Աշխարհը պետք է առերեսվի պատմական իրողության հետ և ճանաչի Հայոց ցեղասպանությունը, նաև չպետք է սպասի, որ անցնի 1 դար և հենց հիմա պետք է արձագանքի այն ամենին, ինչ տեղի է ունենում Արցախում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց իսպանացի գրող, հայկական թեմատիկայով 4 գրքի հեղինակ Գոնզալո Գուարչը:

«Տեսա, թե Հայաստանում ինչ ուրախություն է տիրում Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունմամբ պայմանավորված: Գերմանիայի կողմից 1915 թվականի դեպքերը Հայոց ցեղասպանություն ճանաչելը շատ կարևոր է: Դա առաջընթաց պետք է համարել, որովհետև կարող էր և ոչինչ տեղի չունենալ, աշխարհը կարող էր լռել: Այստեղ ես կցանականամ մի բան ասել, եթե տարիներ անց Գերմանիան մնա պարզապես ցեղասպանությունը ճանաչած երկիր, ես որպես քաղաքացի կասեմ, որ դա  քիչ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմաբ` ասաց Գոնզալո Գուարչը: Նա նշեց, որ այսօր էլ դաժան իրողություններ են տեղի ունենում, որոնց պետք է համարժեք արձագանքել: Խոսելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից` իսպանացի գրողը նշեց, որ այնտեղ պատերազմ է, որի պատճառով վտանգված է խաղաղ բնակչությունը, հետևաբար պետք է գործնական քայլեր իրականացնել:   

«Գերմանիան ընդունում է իր մեղսակցությունը 101 տարի անց, արդյո՞ք բավարար է առերսվել միայն պատմական իրականության հետ, չկա՞ ճիշտ գնահատական տալու անհրաժեշտություն Ղարաբաղում տեղի ունեցածին, Թալիշում անզեն գյուղացիներին սպանելու վերաբերյալ, թե՞ դրա համար ևս 100 տարի պետք է անցնի». լրագրողի այս դիտարկմանը իսպանացի գրողը նշեց, որ իրականությունը միշտ անարդար է:

«Ոչ միայն Գերմանիան, այլև ամբողջ Եվրոպան պետք է արձագանքի այն ամենին, ինչ տեղի է ունենում Արցախում: Գիտենք, որ սահմանին զոհվում են երիտասարդներ, բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանը չի պահպանում հրադադարի ռեժիմը, շատերը գիտեն Թուրքիայի և Արդբեջանի խորը կապերի մասին: Երբ մարդը հասկանում է  և ոչինչ չի անում, ապա դա անգործություն է: Այժմ եվրոպական քաղաքականությունն անգործության է մատնված: Հայկական հարցն ազնիվ, ճշմարիտ հարց է և քաղաքագետները, գործիչներն այս ամենը պետք է խորքից հասկանան ու գործեն: Այժմ դեմոկրատական մի շարք երկրներում խոսում են հավասարությունից, առաջադեմ գաղափարներից, բայց մոռանում են, որ կան փոքր պետություններ, որոնք դժվար պայմաններում են ապրում»,-ասաց Գոնզալո Գուարչը:

Գոնզալո Գուարչը հայկական թեմատիկայով 4 գրքերի հեղինակ է: Հայոց պատմությունն ուսումնասիրելու գործում դերակատարություն է ունեցել մի հայ կին, ով ապրում էր Ժնևում: Գոնզալո Գուարչը պատմում է, որ ժամանակին գիրք է գրել քրդերի մասին: Այդ գիրքը կարդացել էր մի հայ կին, ով, Ժնևում տեսնելով իսպանացի գրողին, ասել էր` դուք այն մարդն եք, ով պետք է գրի իմ ազգի մասին: Դրանից հետո իսպանացի գրողը սկսել է ուսումնասիրել Հայոց պատմությունը, հայ ազգի հետ կապերն ամրապնդվել են Հայաստան այցելությամբ: Եվ հիմա, իր գրքերը տարբեր լեզուներով թարգմանելով, աշխարհին ներկ այացնում է Հայոց ցեղասպանության հետ կապված իրողությունը, դրան հաջորդող ժամանակաշրջանը:

Գոնզալո Գուարչը պարգեւատրվել է ՀՀ նախագահի, Մշակույթի նախարարության, ՀԲԸՄ և Երեւանի պետհամալսարանի կողմից: Պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Նախորդ տարի Երեւանի պետական համալսարանի հրատարակչությունը հրատարակել է Գոնզալո Գուարչի «Սպիտակ լեռը» վեպը: Նույնպես նախորդ տարի ԱՄՆ-ում լույս է տեսել Գուարչի «Հայկական կտակ» վեպի անգլերեն տարբերակը: 

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance