50 միլիարդ դրամի արտահանման դեպքում շահութահարկի արտոնությունից օգտվում Է միայն մի ընկերություն.«Հայկական ժամանակ»
ECONOMICS«50 միլիարդ դրամի արտահանման դեպքում շահութահարկի արտոնությունից առայժմ օգտվում Է մի ընկերություն։ Մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը։
Փոխնախարարը, սակայն, չէր մանրամասնել, թե խոսքը որ ընկերության մասին է: Ավելի ուշ մենք պարզեցինք, որ այդ ընկերությանը «Արմհոլդինգն» Է, որը ստեղծվել է և գործունեությունը սկսել անցած տարի։ Մեզ հաջողվեց պարզել նաև, որ այդ ընկերությունը պատկանում Է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին և ՀՀ-ից ՌԴ Է արտահանում քար, սննդամթերք, հագուստ, այլ ապրանքներ, ինչպես նաև շինարարական ու ֆինանսական ծառայություններ։ Ու միայն անցած տարվա մի քանի ամսվա ընթացքում արտահանել 157 մլրդ դրամի ապրանք։ Հիշեցնենք, որ անցած տարի Շահութահարկի մասին օրենքում կատարված փոփոխության համաձայն 50 մլրդ դրամի և ավելի արտահանամ կատարող ընկերության համար շահութահարկը կսահմանվի ընդամենը 2 տոկոս»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։