Արդյոք պե՞տք է լվանալ նոր գնած հագուստը․ ինչ է խորհուրդ տալիս մասնագետը
LIFEՆոր գնված գեղեցիկ զգեստը չի կորցնի իր տեսքը՝ այն մեկ անգամ լվանալու դեպքում։ Իսկ արդյո՞ք անհրաժեշտ է լվանալ նոր հագուսը՝ մինչ այն կշփվի մեր մաշկի հետ։
Սա կախված է յուրաքանչյուր մարդու մոտեցումից․ արդյոք մտահոգված եք Ձեր առողջությամբ և հիգիենայով։ Իսկ ի՞նչ են խորհուրդ տալիս մասնագետները։
Կոլումբիայի համալսարանի մաշկաբանության պրոֆեսոր Դոնալդ Բելսիտոն ասում է, որ նոր հագուստները երբեք այնքան մաքուր չեն, որ կարելի լինի այն կրել և խորհուրդ է տալիս նոր հագուստները լվանալ՝ մինչ կրելը։ Ինչպես բացատրում է պրոֆեսորը, նոր հագուստները պարունակում են սուր, գրգռող հոտով, անգույն, թունավոր գազ ֆորմալդեհիդ, արհեստական հյուսվածքների ներկ և մի շարք այլ քիմիկատներ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաների, ցանի, քորի առաջացման պատճաառ դառնալ։
Հնարավոր է նաև առաջանա մաշկային այլ խնդիրներ, ինչպիսիք են օրինակ սունկը, բակտերիան կամ անգամ ոջիլը։
Նոր գնված հագուստը կարող է նաև վարակիչ հիվանդությունների պատճառ դառնալ, քանի որ երբեք չեք իմանա, թե ով է փորձել այդ հագուստը մինչև գնելը։
Ահա այս ամենով պայմանավորված պրոֆեսոր Բեստիլոն խորհուրդ է տալիս նոր գնված հագուստը լվանալ և հատկապես լավ պարզաջրել՝ նախքան կրելը։
1
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
2
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
3
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
4
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
5
IDBank and Idram participate in Career City Fest



