Ստոլտենբերգը խոսել է Ռուսաստանի հետ ավելի կառուցողական հարաբերություններ ունենալու մասին
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ն ձգտում է առավել կառուցողական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այդ մասին գերմանական Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Մենք հետևում ենք մեր միջազգային պարտավորություններին և հետևում ենք Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնարար ակտին: Մենք այլևս սառը պատերազմի վիճակում չենք»,- նշել է Ստոլտենբերգը: Նա փաստել է, որ Ռուսաստանը գործում է ավելի ու ավելի ինքնավստահ, և որ Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակելու է ամրապնդել իր անվտանգությունը ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



