Նիգերում զինվորական կայազորի վրա զինյալների հարձակման հետեւանքով ավելի քան 30 զինծառայող է զոհվել
INTERNATIONAL NEWSՆիգերիայի հետ սահմանին զինվորական կայազորի վրա «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով առնվազն 32 զինվորական է զոհվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
France Presse-ի փոխանցմամբ, կայազորը տեղակայված է Նիգերի հարավ-արեւելյան Բոսսո բնակավայրում: Հարձակման արդյունքում զոհվածներից 30-ը Նիգերից, 2-ը՝ Նիգերիայից զինվորականներ են: Հաղորդվում է նաեւ 67 տուժածի մասին:
Հարձակմանը մասնակցած զինյալների հստակ թիվը հայտնի չէ: Չի հաղորդվում նաեւ ոչնչացված զինյալների թվի մասին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



