Սիրիական բանակը մտել է Ռաքքա նահանգի տարածք
INTERNATIONAL NEWSՍիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումները` ռուսական ավիացիայի աջակցությամբ, անցել են Ռաքքա սիրիական նահանգի սահմանը, որտեղ գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման, այսպես կոչված, մայրաքաղաք համարվող համանուն քաղաքը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` այս մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի ընդդիմադիր մամլո ծառայությունը:
Աղբյուրի տվյալներով` կառավարական ուժերին հաջողվել է 2014-ի օգոստոսից ի վեր առաջին անգամ մուտք գործել նահանգի տարածք:
Նախօրեին ՌԴ օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել սիրիական Համա նահանգի արևելյան շրջանների ուղղությամբ, որը տեղակայված է Ռաքքայի հարևանությամբ: ՌԴ ՊՆ-ն հաղորդել էր, որ ռուսական ավիացիան ԻՊ-ի 4 նավթային գործարան է ոչնչացրել Ռաքքա քաղաքի շրջանում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



