Կաչինսկի. Լեհաստանը պետք է պաշտպանի իր ինքնիշխանությունը
INTERNATIONAL NEWSԼեհաստանի «Օրենք ու արդարություն» իշխող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին համարում է, որ հանրապետության ինքնիշխանությունը պաշտպանության կարիք ունի: Համապատասխան հայտարարությունը նա արել է հունիսի 4-ին Լեհաստանի մայրաքաղաքում:
Կաչինսկու խոսքով, Լեհաստանը վերջին ժամանակներս «ինքնիշխանության խնդիրներ ունի»: «Մեր ներքին գործերին միջամտում են,- ասել է նա – Լեհաստանը դարձել է ճնշման օբյեկտ այն հարցում, որը ուղղակիորեն մեր քաղաքացիների կյանքին է վերաբերում»: «Մենք պետք է պաշտպանենք մեր ինքնիշխանությունը»,- հավելել է քաղաքական գործիչը
Կաչինսկին շեշտել է, որ ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորութունով է պայմանավորված երկրի բարեկեցությունը, դրա տնետսական զարգացումը ու կենսամակարդակով Արեւմուտքի հարուստ երկրներին հավասարվելը: «Լեհաստանը կարող է անդամակցել դաշինքների ու զիջումների գնալ, բայց պետք է պահպանի իր ինքնիշխանությունը,- արձանագրել է նա,- Մենք չենք ուզում աշխատուժ դառնալ նրանց համար, ովքեր մեզնից հարուստ են»:



