Իբրահիմովիչը երաշխիքներ է ցանկանում ստանալ Մոուրինյոյից
SPORTՇվեդիայի հավաքականի ավագ Զլատան Իբրահիմովիչը համաձայնել է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն մեկ պայմանով,- տեղեկացնում է «Guardian»-ը:
34-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է զրուցել Ժոզե Մոուրինյոյի հետ եւ նրանից երաշխիքներ ստանալ, որ նա կարեւոր դեռ է խաղալու պորտուգալացի մասնագետի թիմում: Զլատանը պատրաստ չէ կատարել պահեստային հարձակվողի պարտականությունները, քանի որ պրոֆեսիոնալ կարիերայի ավարտին քիչ ժամանակ է մնացել:
Իբրահիմովիչը մանչեսթերցիների հետ համաձայնեցրել է աշխատավարձի չափը, որը կկազմի շաբաթական 220 հազար ֆունտ ստերլինգ: Նրա գործակալ Մինո Ռայոլան գտնվում է Ֆրանսիայում, այդ պատճառով բանակցությունները կշարունակվեն հունիսի 6-ից ոչ շուտ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



