Դդմիկով ու գազարով դիմակ մաշկի թարմությունը վերականգնելու համար
LIFELife.panorama.am-ը գրում է.
Պատրաստեք դիմակներ տնային պայմաններում. դա պարզ միջոց է մաշկի արդյունավետ և ոչ թանկարժեք խնամքի համար:
Թարմ բանջարեղենից դիմակները կվերականգնեն ձեր մաշկի թարմությունը։
- Դիմակներ պիգմենտային հետքերի դեմ. Դդմիկի խյուսը խառնեք նույնաչափ հանքային ջրի հետ: Ստացված զանգվածին ավելացրեք ակացիայի մեղր 2:1 հարաբերակցությամբ: Ամեն օր քսեք դիմակը, թողեք 30 րոպե: Արդյունքը կզգաք 2 շաբաթից:
- Մաշկի տոնուսը կբարձրացնի գազարով դիմակը: Մանրացրեք սպիրուլինայի 2 կոճակ, ավելացրեք կես թեյի գդալ սպիտակ կավ, խառնեք: Անցկացրեք գազարը մանր քերիչով և խառնեք սպիրուլինայի հետ մինչև համասեռ զանգվածի վերածվելը: Քսեք դիմակը դեմքին և վզի հատվածին, թողեք 20-25 րոպեով: Լվացվեք սառը ջրով:
- Մաշկի խոնավացումը կապահովի գազարով և խնձորով դիմակը: Խառնեք քերիչով անցկացրած հավասար քանակի խնձոր և գազար, ավելացրեք մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ և հաստ շերտով քսեք դեմքին, թողեք 15 րոպե: Լվացեք տաք ջրով և դեմքին քսեք սնուցող կրեմ։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



