Նոր Զելանդիայում աղետ է կանխատեսվում
INTERNATIONAL NEWSՆոր Զելանդիայի գեոֆիզիկոսները ծածկույթի կուտակում են հայտնաբերել Պլենտի նեղուցի տակ, Հյուսիսային կղզու ափի մոտ: Դա կարող է երկրաշարժ առաջացնել ու արթնացնել Տաուպո քնած հրաբուխը, հայտնում է Lenta.–ն:
Մագման, ինչպես ցույց են տվել գիտնականները, մտնում է մայրցամաքային կեղեւ, առաջացնելով դրա դեֆորմացիան: Դա տեղի է ունենում Տաուպո հրաբխային գոտու մոտ, որը արդեն մի քանի հարյուր տարի է քնած վիճակում է:
Չնայած ժամանակակից գեոֆիզիկայում մագմայի ծածկույթի միգրացիայի, տեկտոնիկայի ու հրաբխայնության կապն այդքան էլ մանրակրկիտ չի ուսումնասիրված, որքան գիտնականները կցանկանային, բայցեւայնպես դրա խտացման հայտնաբերումը չի բացառում, որ Տաուպո հրաբուխը կարող է արթնանալ:
Ամենաանբարենպաստ զարգացման դեպքում Հյուսիսային կղզին կարող է դառնալ մոլորակի վրա ամենաինտենսիվ հրաբխային ակտիվության վայրը՝ նման եզրակացության են հանգել գիտնականները եվրոպական Envisat արբանյակից ռադիոտեղորոշիչ ինտերֆերոմետրիայից ու տվյալների վերլուծությունից հետո:
Տաուպո հրաբխի ժայթքումը, որը եղել է 26.5 հազաար տարի առաջ, ամենախոշորն էր Երկիր մոլորակի վրա վերջին 70 հազար տարիներին: Մոխրի շերտը ծածկել էր Հյուսիսային ու Հարավային կղզիների գրեթե ամբողջ տարածքը: Հրաբխի ժայթքումը հանգեցրել էր հսկայական խառնարանի առաջացման, որը մինչեւ հիմա էլ մասամբ լցված է Տաուպո լճի ջրերով:



