Դանի Ալվեսը խորհուրդ է տվել Կոուտինյոյին ուժերը փորձել Բարսելոնայում
SPORTԿատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը, ով ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս», վստահ է, որ անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է հանդես գալ «կապտանռնագույնների» կազմում:
«Ֆուտբոլում կարեւոր է ներկան: «Լիվերպուլը» հրաշալի պատմություն ունի, սակայն Կոուտինյոն պետք է մտածի իր ապագայի մասին: Կարծում եմ, որ նա ունի այն բոլոր որակները, որոնք պետք են «Բարսելոնայում» հանդես եկող ֆուտբոլիստին»,- Ալվեսի խոսքերն է մեջբերում Yahoo Sport-ը:
Հավելենք, որ ավարտված մրցաշրջանում Կոուտինյոն մասնակցել է 43 հանդիպման, դարձել 12 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



