Սիրիայում ահաբեկչական խմբավորումների գործողություններից 36-ամյա հայուհի է զոհվել
INTERNATIONAL NEWSՀալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումները հունիսի 4-ին հրթիռակոծել են Նոր գյուղի բանջարեղենի շուկան, Սուլեյմանիե, Ազիզիե և Համիդիե շրջանները: 29 մարդ մահացել է, 40-ը՝ վիրավորվել: Վիրավորների թվում, ժամը 16:00-ի դրությամբ, չորս հայեր կային՝ Գաթրին Խաչոյանը, Լուսին Պարշիքը, Նորա Սարգիսը եւ Կարապետ Խաչոյանը:
Սուլեյմանիե թաղամասում արձակված հրթիռի պայթյունի հետևանքով զոհվել է Բեթի Ներսեսյանը (1980թ. ծնված):
Մարդկային կորուստների կողքին արձանագրվել են նյութական մեծ վնասներ, քանդվել են բնակարաններ:
Հունիսի 2-ին հայաբնակ Նոր գյուղի հրթիռակոծությունից չորս հայ տղամարդիկ էին մահացել, մեծապես վնավել էին «Զվարթնոց» եկեղեցու հարակից տարածքը, նույնանուն վարժարանի դասարանները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



