ԱՄՆ-ն նախազգուշացրել է Հարավային Աֆրիկայում ԻՊ-ի նախապատրաստվող հարձակումների մասին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ն իր քաղաքացիներին նախազգուշացրել է Հարավային Աֆրիկայում ամերիկյան կառույցների կամ առևտրի կենտրոնների վրա Ռամադանի ընթացքում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից նախապատրաստվող հարձակումների մասին:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` Հարավային Աֆրիկայի կառավարությունը նշել է, որ երկիրն ապահով է: Սա երկրորդ նմանօրինակ զգուշացնումն է ամերիկյան դեսպանության կողմից մեկ տարում: Նախորդ անգամ ԱՄՆ-ն զբոսաշրջային մեծ հոսք ունեցող այս երկիր մեկնելուց զերծ մնալու համար իր քաղաքացիներին նախազգուշացրել էր սեպտեմբերին:
Ամերիկյան դեսպանությունը հայտարարել է, որ իսլամիստական հարձակումների ամենահավանական թիրախներն են առևտրի կենտրոնները Յոհանեսբուրգ և Քեյփթաուն քաղաքներում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



