Թուրքիան ուկրաինական բեռնատարները ներս չի թողնում իր տարածք
INTERNATIONAL NEWSԹուրքիան հրաժարվել է իր տարածք թույլ տալ ուկրաինական բեռնատարները: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը, գրում է РИА Новости-ն:
Գերատեսչության տվյալներով՝ խոսքը ինչպես սահմանների, այնպես էլ նավահանգիստների մասին է: Թուրքական կողմն իր մերժումը բացատրել է նրանով, որ Կիևը սպառել է 2016 թվականի երկրորդ եռամսյակի մուտքի քվոտան և այդկերպ ուկրաինական բեռնատարները կկարողանան սահմանը հատել միայն հուլիսի 1-ից հետո:
Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունն, ընդ որում, կարծում է, որ Թուրքիան սխալվել է: Ուկրաինական կողմը հրաժարվել է 2016 թվականին եռամսյակային երկկողմանի թույլտվություններից:
Այսօրվա դրությամբ հարցը կարգավորված չէ և կպահանջի լուծում միջազգային ավտոփոխադրումների հարցերով Ուկրաինա-թուրքական հանձնաժողովի նիստի ժամանակ, որը Կիևը հույս ունի անցկացնել հունիսին, սակայն Անկարան դեռևս չի համաձայնեցրել դրա անցկացման տեղը և ժամանակը:



