Հայերին օգտագործում են Թուրքիային շանտաժ անելու համար. Էրդողան
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատության է արժանացրել գերմանական խորհրդարանին այն բանից հետո, երբվերջինս ճանաչել է 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է «Anadolu» գործակալությունը:
«Հայերին միայն օգտագործում են: Ամբողջ աշխարհում հայկական հարցը սկսել են ընդունել որպես Թուրքիային շանտաժ անելու, և նույնիսկ որպես մահակ օգտագործելու հարմար միջոց»,- նշել է Էրդողանը:
Նա նաև դիմել է «ամբողջ Եվրոպային»` նշելով, որ եթե օրակարգային հարցերի շուրջ արդար որոշումներ չկայացվեն, ապա «Թուրքիան կդադարի պատնեշ լինել Եվրոպայի առաջ ծառացած խնդիրների ճանապարհին և միայնակ կթողնի նրան իր դժվարությունների հետ»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



