Բոլորովին զարմանալի չէ Թուրքիայի վարչապետի կնոջ հագուկապը
BLOGՎարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երևի մի տաս տարի առաջ Երզնկայի գյուղերից մեկում տեղի բնակիչներից մի մարդու հարցրեցի՝ թու՞րք է, թե՞ քուրդ: Պատասխանն այն ժամանակ ինձ համար ապշեցնող էր՝ «փառք Աստծո, մահմեդական և թուրք»: Այսինքն՝ Մուստաֆա Քեմալի շատ դեպքերում բռնի բարեփոխումներից մոտ հարյուր տարի հետո էլ մահմեդական լինելը Թուրքիայի գավառներում ավելի առաջնային էր, քան նույնիսկ թուրք լինելը:
Այս տեսանկյունից արդեն բոլորովին զարմանալի չէ Թուրքիայի վարչապետի կնոջ հագուկապը: Պարզապես Բաքվի առաջին տիկնոջ հետ աններդաշնակության համատեքստում պետք է արձանագրել, որ Խորհրդային Միությունը մահմեդական հասարակությունների աշխարհիկացման գործում անհամեմատ ավելի մեծ հաջողություններ է գրանցել, քան քեմալական Թուրքիան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



