Իրանում կործանվել է ռազմաօդային ուժերի ուսումնական ինքնաթիռ
INTERNATIONAL NEWSԻրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի ռազմաօդային ուժերի PC7 (Pilatus) երկտեղ ուսումնական ինքնաթիռն այսօր կործանվել է Իրանի Սպահան նահանգի Արդեստան քաղաքի շրջանում: Այդ մասին հայտնել է Կարմիր մահիկի իրանական մասնաճյուղի ներկայացուցիչ Մանսուր Հանին:
Նրա խոսքով` միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ տեղական ժամանակով ժամը 12:22-ին: Միջադեպից հետո դեպքի վայր են շտապել փրկարարներն ու բժիշկները: Վթարի հետևանքով երկու օդաչուները լուրջ վնասվածքներ են ստացել: Նրանցից մեկը վնասել է ողնաշարը: Վիրավոր օդաչուներին տեղափոխել են Սպահանի հիվանդանոց:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



