Իգուաինը չի հետաքրքրում Բավարիային
SPORTՄյունխենի «Բավարիայի» տեխնիկական տնօրեն Միխայել Ռեշկեն հերքել է այն տեղեկությունը, որի համաձայն՝ ակումբը հետաքրքրված է իտալական «Նապոլիի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինի ծառայություններով:
Նրա խոսքով՝ մյունխենցիները դրանում իմաստ չեն տեսնում, քանի որ թիմում է հանդես գալիս լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին:
«Իգուաինն աշխարհի լավագույն 3-4 հարձակվողների թվում է: Սակայն այս պահին մեր կազմում է նրանցից լավագույնը՝ Լեւանդովսկին: Հենց այդ պատճառով իմաստ չկա մեկ այլ ֆուտբոլիստի ձեռք բերելու մեջ»,- Ռեշկեի խոսքը մեջբերում է «bild»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լեւանդովսկին հնարավոր է ամռանը տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



