Լևանդովսկին մնում է «Բավարիա»-ում. Ռեշկե
SPORTՄյունխենի «Բավարիա»-ի և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ամռանը չի հեռանա գերմանական ակումբից: Այդ մասին հայտարարել է «Բավարիա»-ի տեխնիկական տնօրեն Միխայել Ռեշկեն:
«Կասկած անգամ չկա նրանում, որ մեկնարկելիք մրցաշրջանը Լևանդովսկին անցկացնելու է Մյունխենում: Ռոբերտի պայմանագիրը նախատեսված է առաջիկա 3 տարիների համար, ինչն անհնար է դարձնում նրա հեռանալը ակումբից:
Մենք գիտենք, որ մեր թիմի կազմում է խաղում աշխարհի լավագույն հարձակվողը և պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի Լևանդովսկին իրեն երջանիկ զգա «Բավարիա»-ում», – ասել է Ռեշկեն:
Հիշեցնենք, որ վերջերս Լևանդովսկու անունը բավականին շատ է կապվում Մադրիդի «Ռեալ»-ի հետ: Ըստ որոշ աղբյուրների՝ Լևանդովսկին նույնիսկ համաձայնության է հասել «Ռեալ»-ի հետ՝ Մադրիդ տեղափոխության հարցում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



