Շվեյցարացիները դեմ են արտահայտվել երաշխավորված եկամուտներին
INTERNATIONAL NEWSՇվեյցարիայում ավարտվել է բնակչության երաշխավորված եկամուտների հարցով հանրաքվեն: Առաջին պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ շվեյցարացիների մեծ մասը հրաժարվել է երաշխավորված եկամուտներից, գրում է Spiegel-ը:
Նախնական տեղեկություններով, որոնք ներկայացնում է հասարակական կարծիքի ուսումնասիրության Gfs.bern ընկերությունը, այդ գաղափարի դեմ է քվեարկել 78 տոկոսը:
Այո է քվեարկել ընտրողների 22 տոկոսը. դա ավելին է, քան սպասվում էր, ասել է նախագծի հեղինակ Դանիել Հենին: Դա նշանակում է, որ քննարկումները կանցնեն միջազգային մակարդակի:
Հիշեցնենք, որ ակտիվիստներն առաջարկում էին գործազրկության դեպքում մեկ չափահաս քաղաքացու համար սահմանել ամսական մոտ 2300 եվրո եկամուտ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



