Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Ինձ համար մեծ պատիվ է ամենաերիտասարդ հայ օլիմպիականը լինելը. Գայանե Չիլոյան

INTERVIEW

Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը բացառիկ են լինելու թե մասնակիցների քանակով և թե խաղարկվող մեդալների թվով: Անկախ Հայաստանի սպորտային պատմության մեջ Օլիմպիական խաղերին կմասնակցի 15 տարեկան մարզիկ, ով կդառնա հայ մարզիկներից ամենաերիտասարդն՝ իրավունք ստացած մասնակցելու ամառային Խաղերին: Գայանե Չիլոյանը վազորդ է և համաշխարհային սպորտի ամենաերիտասարդ օլիմպիականներից մեկը:

Չիլոյանն իր Օլիմպիական ուղեգիրը նվաճեց Արտաշատում կայացած Հայաստանի առաջնության ժամանակ: Մասնագետների կարծիքով` վազորդը մեծ հեռանկարներ ունի, եթե մնա սպորտին հավատարիմ: Ինքը՝ Չիլոյանը, իրատես է, և Ռիոյի Օլիմպիական խաղերից մեծ ակնկալիքներ չունի, բայց, ինչպես ինքն է ասում, Տոկիո-2020-ի համար պայքարելու է բարձր հորիզոնականների համար: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեր ամենաերիտասարդ օլիմպիականը խոսեց մինչ այս ունեցած ձեռքբերումների, օրեր շարունակ ԶԼՄ-նների ուշադրության կենտրոնում լինելու և ամառային Օլիմպիական խաղերի մասին:

-Գայանե, գիտեմ, որ մինչև աթլետիկայով զբաղվելը, ծնողներդ քեզ տարել են նաև բալետի: Պատմիր խնդրում այդ մասին:

-Այո, երբ դեռ 9 տարեկան էի մի քանի ամիս գնացել եմ բալետի, բայց հետո չշարունակեցի: Բալետն ավելի դժվար աշխարհ է: Իրանակում ես բալետ չէի էլ սիրում, ծնողներս կամքիս հակառակ էին տարել: Աթլետիկան և բալետ տարբեր բևեռներ են:

-Ինչո՞ւ որոշեցիր վազքով զբաղվել, և ո՞վ քեզ ուղղորդեց:

-Աթլետիկայով մարզվել սկսել եմ 10 տարեկանից: Քանի որ շատ աշխույժ երեխա էի և բակում անընդհատ վազում էի, մորաքրոջս նախաձեռնությամբ սկսեցի վազքով զբաղվել: Հիմա արդեն մարզումներն օրվա հիմնական մասն են զբաղեցնում: Ես կապված եմ մարզիչներիս հետ, մարզվող ընկերիս հետ: Բայց աթլետիկայի նկատմամբ առավել մեծ սերս կապում եմ մարզիչներիս հետ, քանի որ նրանց ազդեցություն շատ մեծ է:

-200 մետր վազքը քո հիմնակա՞ն ձևն է:

-Այո, 200 մետր, ինչպես նաև 100 մետրը: Սակայն տանել չեմ կարողանում 300, 400 մետր վազքերը (ծիծաղում է):

-Գայանե, դու ընդամենը 15 տարեկան ես, և Հայաստանն ես ներկայացնելու համաշխարհային սպորտի ամենակարևոր մարզական իրադարձությունում, մի՞թե պատասխանատվության զգացումը չի խանգարում:

-Ինձ համար մեծ պատիվ է ամենաերիտասարդ հայ օլիմպիականը լինելը: Սակայն պատասխանատվությունը որպես այդպիսին չի խանգարում: Յուրաքանչյուր մարզիկի համար մեծ երազանք է Օլիմպիական խաղերի մասնակցելը:

-Ինչպե՞ս արձագանքեցին ծնողներդ:

-Եթե անկեղծ, ապա տանն այդքան էլ չեն պատկերացնում օլիմպիական ուղեգիր նվաճելն ինչ արդյունք է: Առավել ուրախ էր մորաքույրս:

-Ի՞նչ ես ակնկալում ամառային այս խաղերից և ի՞նչ ես անելու Ռիոյում:

-Ես և ինձ շրջապատողները հրաշալի գիտակցում ենք, որ 15 տարեկանում Հայաստանի առաջնությունում գրանցածս արդյունքով լուրջ արդյունքներ չեմ գրանցի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում, բայց 2020 թվականի խաղերում պետք է պայքարեմ լուրջ արդյունքների համար: Սակայն մինչ խաղերը, անելու եմ ամեն հնարավոր բան, որ բարձրացնեմ գրանցածս արդյունքը: Իհարկե այս խաղերին իմ մասնակցությունը մեծ փորձ է հետագայի համար: Մեծ ցանկություն ունեմ մասնակցելու բրազիլական կառնավալին:

-Ի՞նչ է փոխվել առօրյայումդ ուղեգիր նվաճելուց հետո:

-Մարզումներիս քանակն ենք շատացրել: Ավելի երկար եմ մարզվում, շատ ավելի մեծ եռանդով, և հիմա անընդհատ լրագրողների ուշադրության կենտրոնում եմ, որը խանգարում է մարզումային ծրագրիս:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future