«Եվրո-2016»-ի ժամանակ ահաբեկչության վտանգ կա.Օլանդ
SPORTՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստովանել է, որ իսկապես վտանգ կա, որ «Եվրո-2016» Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման ժամանակ ահաբեկչական գործողություններ կարող են իրականացվել: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` մեջբերելով Ֆրանսիայի ղեկավարին:
«Սպառնալիքը, ցավոք, երկարատև է: Այդ իսկ պատճառով մենք պետք է ապահովենք անհրաժեշտ միջոցները, որպեսզի «Եվրո-2016» մրցաշարը հաջող անցնի», - ասել է Օլանդը Frans Enter ռադիոկայանի եթերում:
Միևնույն ժամանակ ֆրանսիացի առաջնորդը ընդգծել է, որ ահաբեկիչներին չի հաջողվի վախեցնել ֆրանսիացիներին:
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը մեկնարկում է հունիսի 10-ին: Մրցաշարի ընթացքում ֆուտբոլային հանդիպումները կանցկացվեն Ֆրանսիայի տասնյակ քաղաքներում, իսկ եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 10-ին: