Էլ-Ֆալուջիի մոտակայքում 400 իրաքցի զինվորականների զանգվածային գերեզման է հայտնաբերվել
INTERNATIONAL NEWSԻրաքի Էլ-Ֆալուջի քաղաքի հյուսիսային ծայրամասում Իրաքի աշխարհազորայինները հայտնաբերել են 400 իրաքցի զինվորականների զանգվածային գերեզման: Այս մասին հաղորդում է «Al Sumaria»-ն:
Հստակեցվում է, որ Իրաքի աշխարհազորայինները եղբայրական գերեզման են գտել Էս-Սաքլյավիա շրջանում: Ըստ նախնական տվյալների, մահացած զինվորակաները ծառայել են Իրաքի բանակի 10-րդ գումարտակի 30-րդ բրիգադում: Շատ դիակների վրա հայտնաբերվել են գլխին արված կրակոցի հետքեր:
Էս-Սաքլյավիան գտնվում է Էլ-Ֆալուջիի հյուսիսում: Այն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից դիտարկվում է որպես քաղաք տանող հիմնական պաշտպանական սահմանը: Այն այժմ Իրաքի զինվորականների ձեռքում է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



