Քալիֆորնիայում հանկարծահաս անտառային հրդեհը սպառնում է քաղաքին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում հանկարծահաս անտառային հրդեհը, որը բռնկվել էր մայրուղու վրա վթարի պատճառով, սպառնում է Քալիֆորնիայի Քալաբասաս քաղաքին: Մոտակա Topanga Canyon-ում զանգվածային տարհանում է հայտարարվել, հայտնում է ABC7-ը:
Հրդեհը սկսվել էր այն բանից հետո, երբ բեռնատարը քաղաքային մայրուղու վրա բախվել էր էլեկտրահաղորդման լարերի սյանը: Վթարից հետո բռնկվել էր բուսածածկ տարածքը, իսկ չոր եղանակի պատճառով հրդեհը տարածվել էր դեպի մոտակա անտառ՝ այրելով 1 քառ/կմ տարածք:
Մոտակա տներից անվտանգության նկատառումներով տարհանել են մարդկանց: Հրշեջների գնահատմամբ՝ կրակը սպառնում էր 3 հազար տների եւ շինությունների: Տարհանվել է մոտ 5000 մարդ: Ավելի ուշ նրանց թույլատրել էին վերադառնալ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



