Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում
SPORTԲուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 4-րդ օրը հաղթական եղավ հայ բռնցքամարտիկների համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիան: Արամ Ավագյանի ու Արման Հովհիկյանի հաղթանակներից հետո, ռինգից հաղթանակած դուրս եկավ նաև Հովհաննես Բաչկովը: 64 կգ քաշային կարգում հանդես եկող մեր բռնցքամարտիկն իր երկրորդ մենամարտում առավելության հասավ Դանիան ներկայացնող Մանդիլա Պոուլսենի նկատմամբ: Վաղը հայ մարզիկներից ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, ով կմենամարտի խորվաթ Մաթիո Կոմանդինայի հետ:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



