Սոթքում գայլը հոշոտել է պայմանագրային զինծառայողի տնտեսության ոչխարները
SOCIETYԳեղարքունիքի մարզի Սոթք գյուղում գայլը սպանդ է սարքել նույն գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Ներսես Համբարձումյանի անասնագոմում՝ հոշոտելով 7 գլուխ ոչխար ու գառ եւ վիրավորելով եւս 19 անասունի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը, գյուղապետարանի կողմից կազմված հանձնաժողովի եւ անասնաբույժի ուսումնասիրությամբ՝ գոմում եղել են 26 գլուխ գառ ու ոչխար, որոնց գիշատիչը վնասել է մասամբ կամ ամբողջությամբ: Գոմում սատկած են գտել 3 գլուխ մայր ոչխար եւ 4 գառ: Ըստ անասնաբույժի եզրակացության՝ վիրավոր ոչխարներից ու գառներից 10-ը բուժման ենթակա չեն, մնացած 9-ի վերականգնվելու հավանականություն կա:
Խոսրով Խլղաթյան
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



