Համակարգչի առաջ երկար նստելու վտանգները
LIFELife.panorama.am-ը գրում է.
Համակարգչի առաջ երկար ժամեր նստելն ու աշխատելը լուրջ վտանգ է ներկայացնում առողջության համար, որը շատ հեշտությամբ ազդում է 50-ից 70 տոկոս մարդկանց վրա։
Երկար նստելն առաջացնում է սրտի հիվանդություններ, որոշ տեսակի քաղցկեղներ։ Առավել տարածված խնդիրներից են ողնաշարի վնասվածքները, գիրությունը, բարձր խոլեստերինը, շաքարախտը և արյան վատ շրջանառությունը։
Ըստ վիճակագրության, այժմ համակարգիչն առկա է 90 տոկոս տներում և մարդիկ օգտագրծում են այն ամեն օր։
Բժիշկները նշում են, որ իրենց այցելուների 40 տոկոսի մոտ առկա է մեջի ցավեր, որն առաջնում է համակարգչի դիմաց երկար և ոչ ճիշտ նստելու արդյունքում։
Այս խնդիրն առաջանում է նաև 18-ից ցածր երեխաների մոտ, որոնց մոտ առաջանում է ողնաշարի ձևախախտումներ։ Ցավոք, 5 տարեկան երեխաների մոտ ևս առաջանում է ողնաշարի խնդիրներ, ովքեր երկար են նստում և նայում մուլտֆիլմեր և խաղում են համակարգչով։ Մասնագետները նաև զգուշացնւմ են պարանոցի ցավերի մասին, եթե օրական 2 ժամից ավել եք նստում համակարգչի առաջ։
Համակարգչի առաջ երկար նստելու հետևանքով մարդիկ ստիպված են լինում ընդունել դեղահաբեր, որոնց անհրաժեշտությունը հաճախ զգացվում է ողջ կյանքի ընթացքում։
12 տարեկանից ցածր երեխաները հեռուստացույցի կամ համակարգչի առաջչպետք է նստեն օրական 2 ժամից ավել։
Եթե ստիպված եք աշխատել համակարգչով երկար, ապա անհրաժեշտ է 20-30 րոպեների ընդմիջումով վեր կենալ, ուղղել մարմինը, քայլել, ինչպես նաև կարևոր է նստելու ժամանակ ճիշտ դիրքով պահել մարմինը։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



