Այվազովսկու կտավը Christie`s-ի աճուրդում վաճառվել Է 194,5 հազար ֆունտով
CULTUREԼոնդոնում Christie`s-ի աճուրդում Հովհաննես Այվազովսկու «Օսմանյան սրճարանը լուսնի լույսի ներքո» կտավը վաճառվել Է 194,5 հազար ֆունտով, նկարչի երկու այլ աշխատանքներ գնվել են 158,5 հազար եւ 110,5 հազար ֆունտով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է աճուրդային տան ներկայացուցիչը:
«Օսմանյան սրճարանը լուսնի լույսի ներքո» կտավը նախապես գնահատված Էր 200-300 հազար ֆունտ ստեռլինգ:
«Թոփ լոտ Է դարձել Հովհաննես Այվազովսկու «Օսմանյան սրճարանը լուսնի լույսի ներքո» կտավը, որը վաճառվել Է 194,5 հազար ֆունտ ստեռլինգ գումարով:
Վաճառվել են նաեւ Այվազովսկու վրձնած եւս երկու կտավներ՝ «Նավաբեկությունը»՝ 158,5 հազար ֆունտով եւ «Սալադինի միջնաբերդի տեսարանը Նեղոսի ափերից» նկարը՝ 110,5 հազար ֆունտով»,-ասել Է Christie`s-ի ներկայացուցիչը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



