Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Մեջլիսի նորընտիր նախագահ Ալի Լարիջանիի հետ
INTERNATIONAL NEWSՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ և շնորհավորել նրան այդ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Զրուցակիցները փաստել են, որ երկու բարեկամ պետությունների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում:
Կողմերը մտքեր են փոխանակել հայ-իրանական համագործակցության օրակարգի և տնտեսական կապերի խորացման շուրջ, երկուստեք կարևորվել է Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության զարգացումը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



