Հայաստանում նոր թափ է ստանում ինտելեկտուալ շարժումը. Արմեն Աշոտյան
SOCIETYՎերջին տարիներին Հայաստանում նոր թափ է ստանում ինտելեկտուալ շարժումը, Հայաստանում զարգանում է ինտելեկտուալների նոր սերունդ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, լրագրողներին ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Բյուջետային հատկացումներ ու ծրագրավորված նպատակային աշխատանք է տարվում մեր երկրում ինտելեկտուալ շարժումը քարոզելու եւ ավանդական դարձնելու համար»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանն էլ նշեց, որ վերջին տարիներին հետեւողական աշխատանքի շնորհիվ Հայաստանը միջազգային ասպարեզում մի շարք հաջողություններ է գրանցել:
« Դիլիջանյան խաղերի միջազգային փառատոնը անցյալ տարի ճանաչվել է լավագույնը, նախորդ տարի մեր թիմերից մեկը «Brain ring»¬ի «Սեւծովյան բաց գավաթ» առաջնությունում դարձավ փոխչեմպիոն , բացի դրանից 15 տարվա ընդմիջումից հետո հայ գիտակ Հայկ Գազազյանը ներգրավվել է Մոսկվայի էլիտար ակումբում եւ իր խաղով ապացուցել, որ Հայաստանի գիտակներն ունեն մեծ ներուժ»,-ասաց Տիգրան Քոչարյանը:
Տիգրան Քոչարյանը նշեց, որ «Սեւծովյան բաց գավաթ» առաջնությանը մասնակցել է շուրջ 50 թիմ, Հայաստանը մրցաշարում կարողացել է հաղթել 2 վրացական, 1 գերմանական եւ եզրափակչում ադրբեջանական թիմին:



