Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի պաշտոնանկության հարցը վճռված է.«Հրապարակ»
SOCIETY«Որքան էլ Քաղավիացիայի գլխավոր վարչությունից հերքեն նախօրեին տպագրված մեր լուրը, 12 տարվա պետ Արտյոմ Մովսեսյանի պաշտոնանկության հարցը վճռված է։ Ամենայն հավանականությամբ, մոտ օրերս կհայտարարվի այդ մասին։ Նոր պետը, հավանաբար, կլինի Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը, որն ավիացիոն ոլորտն Էր կուրացիա անում։ Շաբաթ օրը մենք գրել Էինք, որ Մովսեսյանը հայտնվել Է կոռուպցիոն սկանդալի մեջ՝ գերմանական «Լյուֆթհանզա» ավիաընկերության առաջ, ՀՀ օդային տարածքում լիցենզիա տալու համար, ՔԱԳՎ-ում խոչընդոտներ են ստեղծել՝ կաշառք են պահանջել, և լուրերը հասել են Բադրամյան 26»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



