Մանրածախ առևտրաշրջանառությունը մանր օբյեկտներից ու կրպակներից տեղափոխվում Է մեծ խանութներ ու սուպերմարկետներ.«168 ժամ»
ECONOMICS«ՀՀ պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ մանրածախ առևտրաշրջանառությունը մանր օբյեկտներից ու կրպակներից տեղափոխվում Է մեծ խանութներ ու սուպերմարկետներ։ Այսպես, ՀՀ ԱՎՕ 2016թ. հունվար-ապ– րիլին մանրածախ առևտրաշրջանառության ծավալը (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ) կրճատվել Է 4.6%-ով և կազմել 341.4 մլրդ դրամ։ Կրպակների միջոցով իրականացվող առևտրաշրջանառության ծավալը նվազել Է 4.1%-ով և կազմել 8.8 մլրդ դրամ։ Իսկ խանութների միջոցով իրականացված առևտրաշրջանառության ծավալը տարվա առաջին 4 ամիսներին աճել Է 1.7%-ով և հասել 258.5 մլրդ դրամի։ Համեմատության համար նշենք, որ 2006 թվականի հունվար-ապրիլին խանութների տեսակարար կշիռը 49.4% Էր, իսկ կրպակներինը 4%։ Դրանից 5 տարի անց 2011 թվականի հունվար-ապրիլին, խանութների առևտրաշրջանառության տեսակարար կշիռը հասավ 67%-ի, իսկ կրպակներինը նվազեց մինչև 4%։ Այսինքն, վերջին տարիներին տեղի Է ունեցել մանրածախ առևտրաշրջանառության կենտրոնացում, որը շարունակվում Է նաև այժմ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։