Նորածին երեխային վաճառելու փաստով հարուցված քրեական գործը տեղափոխվել է Հատկապես կարևորագույն գործերի քննչական վարչություն.«Իրավունք»
SOCIETY«Նորածին աղջիկ երեխային հինգ հազար ԱՄՆ դոլարով վաճառելու փաստով հարուցված քրեական գործը, մեր ունեցած տեղեկություններով, երեկ տեղափոխվել է Հատկապես կարևորագույն գործերի քննչական վարչություն։ Մեր տեղեկությունը հաստատեց նաև երեխային գնած ամուսինների՝ Քրիստինե և Արմեն Կիրակոսյանների փաստաբան Վահան Հովհաննիսյանը նկատելով.
- Մինչ օրս իմ պաշտպանյալները չեն հրավիրվել հարցաքննության, և անգամ տեղեկացված էլ չենք, թե ինչի մեջ են մեղադրվում։ Ընդամենը, ոստիկանությունում բացատրություն են տվել՝ ասելով, որ փրկել են փոքրիկ աղջնակի կյանքը։ Իսկ երեխան էլ իրենց մոտ է գտնվում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



